211652_close_icon
views-count1891 դիտում article-date 11:57 25-02-2021

Ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել․ Աբու Դաբիի ցուցահանդեսի մեր ցուցանմուշները տեղ չեն հասել, մեղավորները պատասխանատվության կկանչվեն․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին Հայաստանի ցուցանմուշների տեղ չհասնելու խնդրին։

«Դուք տեղյակ եք, որ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձևաչափի հետ կապված և ցուցանմուշների տեղ հասցնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել»,- նշեց վարչապետը:

Նա հայտնեց, որ այդ կապակցությամբ ծառյողական քննություն է նշանակել: «Ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր