Վրաստանը պարզեցրել է մուտքը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար
Վրաստանը պարզեցրել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների մուտքը երկիր, հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Ավելի վաղ նշված երկրների քաղաքացիները կարող էին Վրաստան մուտք գործել միայն լիարժեք պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում: