Twitter-ն իր քաղաքականությանը հակասելու պատճառով 373 օգտահաշիվ է ջնջել Հայաստանից, Ռուսաստանից և Իրանից
Twitter սոցկայքը ջնջել է Հայաստանից, Ռուսաստանից և Իրանից 373 օգտատերերի օգտահաշիվները, որոնք, նրանց խոսքով՝ «թույլ են տվել սոցկայքի քաղաքականության տարբեր խախտումներ», փոխանցում է Reuters-ը։
Մինչդեռ ռուսական 100 օգտահաշիվ հեռացվել է «ՆԱՏՕ-ի հանդեպ հավատը խարխլող և Միացյալ Նահանգների ու Եվրամիության դեմ ուղղված գրառումների պատճառով»։
Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է ուսումնասիրել Twitter-ի կողմից օգտահաշիվներն արգելափակելու հիմքերը։
«373 օգտահաշիվներ ընդմիշտ հեռացվել են Twitter-ից՝ մեր քաղաքականությունը խախտելու պատճառով»,- ասված է ընկերության բլոգում զետեղված հաղորդագրության մեջ: