Տարեդարձ, որ հիշում ենք ամեն տարի. Ջոնաթան Լաքոտի գրառումը հայ-ֆրանսիական հարաբերությունների 29-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ուղիղ 29 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս հիշարժան տարեթվի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Դեսպանը հրապարակել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության լուսապատճենն ու Արարատ լեռան ֆոնին Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների լուսանկարը: