211652_close_icon
views-count1166 դիտում article-date 20:53 23-02-2021

Ջան Պիերո Գասպերինի. Մեզ համար հպարտություն է մրցել «Ռեալի» պես թիմի հետ

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին.

«Հիմա մրցաշրջանի կարևոր հատվածն է մեզ համար: Լավագույն սկիզբը կլինի առաջին խաղում հաղթանակը, բայց մենք պետք է զգուշություն պահպանենք: «Ռեալն» աշխարհի լավագույն ու հաջողակ թիմերից մեկն է: Մեզ համար հպարտություն է մրցել «Ռեալի» պես թիմի հետ: Մենք պետք է կենտրոնանանք դիմակայության վրա: «Ռեալը» ՉԼ-ում խաղալու մեծ փորձ ունի, նրանք շատ վտանգավոր են:

Մենք ցանկանում ենք լավ տպավորություն թողնել, մենք լի ենք մոտիվացիայով»,- Գասպերինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Ատալանտա»-«Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 24-ին Բերգամոյում: Խաղի մեկնարկը 00:00-ին է, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր