211652_close_icon
views-count1214 դիտում article-date 18:22 23-02-2021

«Տոտենհեմի» խաղացողները դժգոհ են Մոուրինյոյի աշխատաոճից

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխին ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնում է The Athletic-ը, թիմում գնալով ավելի են դժգոհում նրա մեթոդներից, և թեպետ նա դեռ վերահսկում է իրավիճակը հանդերձարանում, դժգոհությունը աճում է:
 
Նշվում է, որ հիմա որոշ վետերաններ ջերմությամբ են հիշում նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, թեպետ նրա հետ վերջին մրցաշրջանում նույնպես առճակատում եղավ և փոշմանել են, որ նրանից դժգոհ են եղել:
 
Հարձակման գծի խաղացողների կարծիքով, Մոուրինյոն մարզումների ժամանակ չափից դուրս շատ է կենտրոնանում պաշտպանական խաղի վրա, ինչպես նաև շատ կոշտ է արձագանքում սխալներին:
 
Նշվում է, որ որոշ հարձակվողներ մինչև հիմա գործում են գրոհային այն սխեմաներով, որոնք դեռ Պոչետինոյի օրոք էին մշակվել, քանի որ Մոուրինյոյի օրոք նրանք այդ ուղղությամբ գրեթե հրահանգներ չեն ստանում:
 

Նմանատիպ նյութեր