«Տեղյակ ենք օդանավի գտնվելու վայրի մասին». Քաղավիացիայի կոմիտեն՝ հայկական օդանավի առևանգման լուրի մասին

«Տեղյակ ենք օդանավի գտնվելու վայրի մասին». Քաղավիացիայի կոմիտեն՝ հայկական օդանավի առևանգման լուրի մասին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված հայկական օդանավի հնարավոր առևանգման լուրի հետ: Պարզաբանման մեջ ասվում է.

«Հարգելի քաղաքացիներ,
2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

Տեսանյութ

Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի...

Posted by Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee on 2021 թ. փետրվարի 23, երեքշաբթի
© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք