Եթե երկրագնդի ջերմաստիճանը բարձրանա 5 աստիճանով, օդի մթնոլորտը կոչնչանա այնպես, ինչպես ոչնչացել է Վեներայի վրա 4 միլիարդ տարի առաջ

Եթե երկրագնդի ջերմաստիճանը բարձրանա 5 աստիճանով, օդի մթնոլորտը կոչնչանա այնպես, ինչպես ոչնչացել է Վեներայի վրա 4 միլիարդ տարի առաջ ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարում է, որ Թեքսաս նահանգում ձմեռային ուժեղ փոթորիկները, որոնց արդյունքում այստեղ ավելի քան 47 մարդ է մահացել, համաշխարհային կլիմայական փոփոխության հետեւանք են: Եվ նախագահ Ջո Բայդենն այլեւս չի ուզում ժամանակ կորցնել կլիմիայական փոփոխությունների դեմ պայքարին նորից միանալու համար: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Սա համաշխարհային, գոյության համար մղվող պայքար է: Ու եթե մենք պարտվենք այս պայքարում, բոլորս կտառապենք դրա հետեւանքներից»,- ասել է Բայդենը:

Կլիմայի հարցերով փարիզյան պայմանագրին ԱՄՆ-ի վերադարձը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը համարում է երկրագնդի ջերմացման դեմ պայքարում կարեւոր հանգամանք:

«Այս պայմանագրում գլխավոր դերակատար պետության չորս տարի ձգված բացակայությունը մի մեծ ճեղքվածք էր առաջ բերել պայմանագրում: Ողջունում ենք ԱՄՆ-ի վերադարձը»,- հայտարարել է նա:

Այս պայքարում ԱՄՆ-ի մասնակցությունն ավելի է ընդգծվում կլիմայական հարցերով նախագահի դեսպանորդի պաշտոնում երկրի նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի նշանակման փաստով: Վերջինս խոստացել է, որ ԱՄՆ-ը կրկնապատկելու է ջանքերը երկրագնդի ջերմացման արագությունը կրճատելու պայքարում:

Նա հիշեցնում է այն համատարած ուրախությունն ու հուզմունքը, երբ 2015 թվականին աշխարհի բոլոր երկրների կողմից կնքվեց Փարիզի միջազգային պայմանագիրրը: Պայմանագիր, որի նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումների ծավալները`թույլ չտալու համար, որ երկրագնդի ջերմության աճն անցնի երկու աստիճանը:

Իսկ եթե աշխարհի երկրներն անտեսեն այս վտանգը ու երկրագնդի ջերմաստիճանը բարձրանա հինգ աստիճանով, կյանքը մեր մոլորակում կվերանա: Օդի մթնոլորտն էլ կոչնչանա այնպես, ինչպես ոչնչացել է Վեներա մոլորակի վրա 4 միլիարդ տարի առաջ:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք