211652_close_icon
views-count1765 դիտում article-date 22:23 22-02-2021

Մարկո վան Բաստեն. Հոլանդը Լևանդովսկիից ուժեղ է

Հոլանդիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին համեմատել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ:
 
«Արդյո՞ք Հոլանդը նոր Լևանդովսկի է: Կարծում եմ, որ նա կարող է շատ ավելի մեծ բարձունքներ նվաճել, քան՝ մենք ենք պատկերացնում: Նա նույնիսկ ավելի ուժեղ է Լևանդովսկիից:
 
Նա շատ խելացի խաղացող է: Նա լավ տեխնիկա ունի, կարողանում է գոլեր խփել: Միևնույն ժամանակ էլ նա փոխանցումներ է կատարում և գեղեցիկ կոմբինացիաներ խաղարկում: Նա յուրահատուկ տղա է», ասել է վան Բաստենը:
 

Նմանատիպ նյութեր