211652_close_icon
views-count1237 դիտում article-date 21:59 22-02-2021

Անգլիայում երկրպագուներին կթույլատրեն ստադիոններ վերադառնալ մայիսի 17-ից

 Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել է երկրպագուներին մարզադաշտ վերադարձնելու ճանապարհային քարտեզը:
 
Ֆուտբոլասերները կարող են մարզադաշտեր վերադառնալ մայիսի 17-ից: Սպասվում է, որ սկզբից բաց կթողնեն մինչև 10 հազար մարդ. դա առավելագույնն է: 10 հազարից քիչ տարողունակություն ունեցող ստադիոններում կթույլատրեն դրա 25 տոկոսի չափով:
 
Գլխավոր թեստային միջոցառումը կդառնա Անգլիայի  Գավաթի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 15-ին: Հետագայում, ինչպես նախատեսված է, երկրպագուների քանակը կավելանա:
 

Նմանատիպ նյութեր