211652_close_icon
views-count1957 դիտում article-date 20:16 22-02-2021

Մբապեի և Հոլանդի համար «Ռեալը» ստիպված կլինի ծախսել 852 մլն եվրո

Հայտնի է դարձել, թե որքան գումար կծախսի «Ռեալը», եթե գնի «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի և «Բորուսիա» Դորտմունդի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերները, տեղեկացնում է Armsport.am-ը:
 
AS-ի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը նրանց տեղափոխությունների համար ստիպված կլինի 852 միլիոն եվրո ծախսել։ Այդպիսի գումար «արքայական» ակումբը կծախսի, եթե երկու ֆուտբոլիստների հետ էլ կնքի 6 տարվա պայմանագիր։
 
Հաղորդվում է, որ տրանսֆերներից յուրաքանչյուրը «Ռեալի» համար կարժենան 300 միլիոն եվրո։ 22-ամյա Մբապեի աշխատավարձը կկազմի 72 միլիոն եվրո, իսկ 20-ամյա Հոլանդինը՝ տարեկան 20 միլիոն եվրո։
 
Նշենք, որ ներկա պահին «Ռեալի» բոլոր աշխատակիցների, այդ թվում՝ ֆուտբոլիստների ընդհանուր աշխատավարձը կազմում է տարեկան 448 մլն եվրո: Ակումբի ընդհանուր տարեկան եկամուտը կազմում է 617 մլն եվրո:
 

Նմանատիպ նյութեր