Վրաստանը սեզոնային աշխատանքների համար բանակցություններ է վարում նաև Ֆրանսիայի, Հունաստանի և Իսրայելի հետ
Վրաստանի սոցիալական պաշտպանության և աշխատանքի նախարարի թեկնածու Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ երկրները, որոնց հետ աշխատանքային միգրացիայի վերաբերյալ բանակացություններ են ընթանում Ֆրանսիան, Հունաստանը և Իսրայելն են: Գրում է Aliq.ge-ն։
Հիշեցնենք, փետրվարի 15-ից Վրաստանի քաղաքացիները, որոնք ցանկանում են սեզոնային աշխատանքների մասնակցել, կարող են գրանցվել հատուկ պորտալում: Այսօրվա դրությամբ պորտալում շուրջ 90․000 քաղաքացի է գրանցվել: