ՄԻՊ-ն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Հանդիպմանը Պաշտպանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը, իրագործված ծրագրերի կարևորությունը:
Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման հարցում և ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը: