211652_close_icon
views-count15076 դիտում article-date 13:02 22-02-2021

Ձեռիցս չես պրծնի․ Հայկ Սարգսյանը սպառնացել է Տիգրան Մազմանյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պատգամավորական անձեռնամխելիությունը Սարգսյանը դարձրել է «դրոշակ» և սպառնալիքներ է հնչեցնում ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Պատգամավորի թիրախում այս անգամ հայտնվել է քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը։ Թեման եղել է այն, որ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակագրությունից սքրինշոթ, նախապես փակելով թե ում հետ է արված նամակագրությունը։ Խոսակցության թեման էլ Գագիկ Սողոմոնյան ֆեյք էջն է։

Հիմա ինչ էլ անի կամ ասի էտ քիչա ձեզ»,- գրել է Մազմանյանը՝ կից տեղադրելով պատգամավորներից մեկի հետ երկխոսությունը։

Irakanum.am-ի հետ զրույցում Տիգրան Մազմանյանն ասաց, որ դեռեւս 1.5 տարի առաջ դիմել էր ԱԺ պատգամավորներից մեկին, ճշտելու համար հնարավոր է արդյո՞ք ինչ-որ կերպ բացահայտել տվյալ ֆեյքին։ Պատգամավորն էլ պատասխանել էր, թե լծակներ չունի։ Երեկ ուշ երեկոյան նամակագրության այդ հատվածը Մազմանյանը հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում, որը դուր չէր եկել Սարգսյան Հայկին։ Վերջինիս գրառման ներքո մեկնաբանություն էր թողել։ «Լսի այ անինքնասեր, բոլոր չափերդ վաղուց անցել էս, մի հատ էլ սենց անմակարդակ բան գրես, ձեռիցս չես պրծնի»,- գրել է Սարգսյանը։

«Լսի այ անինքնասեր, բոլոր չափերդ վաղուց անցել էս, մի հատ էլ սենց անմակարդակ բան գրես, ձեռիցս չես պրծնի»,- գրել է Սարգսյանը։

Տիգրան Մազմանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատգամավորի մեկբանանությունն ակնհայտ սպառնալիք է պարունակում և փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո կորոշի հետագա անելիքները։

Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները այս հրապարակումը կընդունեն որպես հիմք և օրենքից բխող քայլեր կձեռնարկեն։

Նմանատիպ նյութեր