Չինաստանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին

Չինաստանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին Վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ն փաստացի ընդհատել է Չինաստանի հետ երկխոսությունը, Պեկինը պատրաստ է աշխատել այն վերականգնելու ուղղությամբ, երկուշաբթի ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին, փոխանցում է ria.ru-ն: 

«ԱՄՆ-ն վերջին մի քանի տարիներին փաստացի ընդհատել է երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով երկխոսությունը, ինչը դարձել է ամերիկա-չինական հարաբերությունների վատթարացման կարեւոր պատճառներից մեկը… Չինաստանի դռները միշտ բաց են երկխոսություն վարելու համար, մենք ցանկացած պահի պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ ազնիվ ու անկեղծ շփումներին, ինչպես նաեւ խնդիրների լուծման համար երկխոսություն վարելուն»,- հայտարարել է Վան Ին Պեկինում «Լանտին» համաժողովի բացմանը:

Չինաստանի արտաքին քաղաքականության ղեկավարը շեշտել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն ունեն տարբեր սոցիալական համակարգեր, պատմություն եւ մշակույթ, երկու երկրների միջեւ հակասությունների եւ տարաձայնությունների առկայությունը բնական է, բայց իրենց համար գլխավորը երկխոսության ճանապարհով փոխըմբռնման ամրապնդումն է, այլ ոչ թե տարբերություններին թույլ տալ որոշելու երկու երկրների հարաբերությունները:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք