211652_close_icon
views-count83232 դիտում article-date 10:39 22-02-2021

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում, բախվել են Mazda6-ն ու Honda-ն․ կա 1 զոհ, 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, փետրվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Մանուկ Գրիգորյանի վարած Mazda6 մակնիշի 98 MZ 008 համարանիշի և 37-ամյա Գրիշա Աթայանի վարած Honda մակնիշի 71 GR 117 համարանիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Գ․ Աթայանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 49-ամյա Ս․ Ջահուկյանը, Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչներ 72-ամյա Մ․ Մկրտչյանն ու 22-ամյա Հ․ Ջահուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարները վարորդներին և 1 ուղևորին պատգարականերով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են Mazda6 ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նարեկ Պետրոսյանն ու Գևորգ Եղիազարյանը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ն․ Պետրոսյանը։

Այսօր ժամը 05։10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Գ․ Աթայանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ն․ Պետրոսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ 

Ն․ Պետրոսյանի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր