211652_close_icon
views-count30082 դիտում article-date 13:08 21-02-2021

Երևանում այս անգամ պղծել են Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարը


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության  Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին ոստիկանության Քանքեռ-Զեյթունի բաժին դիմած՝ Երևանի բնակիչ Ռիմա Վարժապետյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ փետրվարի 12-ին Ազատության պողոտայի «Հաղթանակ»  զբոսայգու տարածքում անհայտ անձը կամ անձինք պղծել են Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարը:

Ռ. Վարժապետյանը ոստիկաններին հայտնել է, որ հուշաքարի վրա կարմիր ներկ են լցրել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

 

Նմանատիպ նյութեր