211652_close_icon
views-count2214 դիտում article-date 11:23 20-02-2021

Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին․ Ավինյանի ուղերձը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ուղերձ է հղել Արցախյան շարժման 33-րդ տարեդարձի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

Այսօր լրանում է Արցախյան շարժման 33 ամյակը: Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով: Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի ենք սեփական ճակատագիրը կերտել մեր իսկ ձեռքերով: 

Թեպետ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն, վստահ եմ, որ մեր պետության ու հասարակության քաղաքական ինքնության հիմքում ընկած Շարժման գաղափարները և սկզբունքներն ամենևին չեն սասանվել: Ավելին՝ այսօր խնդիր ունենք դրանք համապատասխանեցնել ժամանակակից մարտահրավերներին և առաջ ընթանալով՝ ամրացնել մեր պետությունն ու հասնել Արցախի անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը: 

Շնորհավորում եմ Արցախյան շարժման հիմնադիրներին, մասնակիցներին և մեզ բոլորիս այս հիշարժան տարեդարձի առթիվ՝ համոզված, որ, անկախ ամեն ինչից, Հայաստանը հավատարիմ է մնալու իր պետականության ակունքներին և չի շեղվելու Շարժման սահմանած իրավա-քաղաքական ու բարոյական նորմերից, սկզբունքներից և առաջնահերթություններից»:

Նմանատիպ նյութեր