211652_close_icon
views-count26291 դիտում article-date 19:20 19-02-2021

Ավտովթար Սյունիքի մարզում. իրանցի 65-ամյա վարորդը Renault Tondra–ով բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին,  ավտովթար  է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 65-ամյա Տյալի Ապասլոն իր վարած Renault Tondra մակնիշի 24 AA 660 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի  հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար  Կարեն Օհանյանի գլխավորությամբ: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ս. Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   


Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր