211652_close_icon
views-count3124 դիտում article-date 09:57 19-02-2021

Արցախցիների համա՞ր է վերագործարկվում Սուխումի օդանավակայանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Աբխազիայի իշխանությունները մեծ ներդրումներ են իրականացնում Սուխումի քաղաքի օդանավակայանը վերանորոգելու համար:


Ըստ մեր աղբյուրի՝ օդանավակայանը կօգտագործվի Սուխումի-Ստեփանակերտ կանոնավոր չվերթների իրականացման համար: Օդանավակայանը փակվել էր վրաց-աբխազական պատերազմի ժամանակ և հետագայում չէր վերագործարկվել, քանի որ դրա տնտեսական նպատակահարմարությունը չկար. Աբխազիայի բնակիչները Ռուսաստան էին գնում կամ ավտոմոբիլային տրանսպորտով կամ երկաթուղով, որը անհամեմատ ավելի մատչելի է: Իսկ հիմա այդ երթուղին կարող է աշխատել, քանի որ Սուխումիով Ռուսաստան կգնան Արցախի բնակիչները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր