211652_close_icon
views-count49230 դիտում article-date 22:48 18-02-2021

Սևանի ոստիկանները որոնում են Խաչատուր Աբովյանին, ով զանգահարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ Գագարինի կամուրջը պայթեցնելու է․ ԼՐԱՑՎԱԾ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հայտնել, որ ինքը այսօր պատրաստվում է պայթեցնել Գագարին գյուղի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի Գագարինի կամուրջը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը ստացվել է նշված նախարարության քարտուղարության պետ Գայանե Հովհաննիսյանին, ով էլ տեղեկությունը փոխանցել է իրավապահներին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով զանգահարողը ներկայացել է,  որ ինքը Խաչատուր Աբովյանն է, ով Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Սևան քաղաքի Գագարին համայնքի 44-ամյա բնակիչ է: 
Նա  աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Գագարինի գազի բաշխման կայանում: 

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանության  Սևանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ:

19․02 
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանության Սևանի  բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Խ․ Աբովյանին, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին և կատարված ահազանգի փաստով բացատրություններ է տվել, ապա բաց է թողնվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   



 

Նմանատիպ նյութեր