211652_close_icon
views-count34932 դիտում article-date 22:16 18-02-2021

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Toyota Alphard-ն ու КамАЗ-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի  156.5-րդ կմ հատվածում բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ, 40-ամյա Ռոման Մակարյանի վարած КамАЗ մակնիշի  և Երևանի բնակիչ, 47-ամյա Արմեն Բարսեղյանի վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 21-ամյա Ցողիկ Գրիգորյանն ու 34-ամյա Անուշ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր