211652_close_icon
views-count125126 դիտում article-date 21:50 17-02-2021

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes քարշակն ու Toyota Passo-ն. վերջինս կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Դավիթ Բեկ 134/4 հասցեի դիմաց բախվել են  Toyota Passo և քարշակ Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն կողաշրջվել է: 

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի  1-3 շտապօգնության բժիշկների թիվ 43 հերթապահ խումբը:՝ բժիշկ  Տիգրան Ռոստոմյանի գլխավորությամբ: 

Բժիշկները արձանագրել են Toyota-ի մոտ հայտնաբերված քաղաքացու մահը և  2 հոգու մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում քաղաքացիների օգնությամբ  առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել: 

 Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ին խմբի պետ Ալբերտ Չանախչյանի գլխավորությամբ: 

ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառաողները՝ դասակի հրամանատար Արշակ Սայանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը:

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում  8-րդ դասակի տեսուչներ  Ռաֆայել Վարդազարյանն ու Ռոբերտ Ֆրանգյանը, որպեսզի հետաքրքրասեր  վարորդները մեքենաները չկայանեն և երթևեկության համար խոչընդոտներ չստեղծեն: 

Վթարի մասին  Երևանի ճանապարհային ոստիկանության  օրվա պատասխանատու  Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ  Արթուր Գասոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից քարշակին բախվելն և վթարային իրավիճակ  ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից դիմել է փախուստի, իսկ քարշակն էլ, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Toyota-ին, ինչի հետևանքով էլ Toyota-ն կողաշրջվել է: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների  ինքնությունը:

 Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը պարզելու  և վարորդին  հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր