211652_close_icon
views-count55002 դիտում article-date 20:50 17-02-2021

Արտակարգ դեպք Երևանում. անասնագոմում հայտնաբերվել է Վրաստանի 37–ամյա քաղաքացու կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության   Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանություն հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին՝ առավոտյան ժամը 06:15-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահագանգ է ստացվել, որ Մարտիրոսյան փողոցի  թիվ  1 հասցեում գտնվող անասնագոմում գերանից պարանով կախված դի կա:

 Նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ասատրյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Սուխոռուկովի դին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել նաև, որ նրան կախված վիճակում հայտնաբերել է Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Ս. Շ.-ն, ով էլ ահազանգել է ոստիկանություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   


 

Նմանատիպ նյութեր