«Մեր դեմ պատերազմի դեպքում կտեսնեն այն, ինչ չեն տեսնել Իսրայելի հիմնադրման օրվանից ի վեր». «Հեզբոլլահ»-ի առաջնորդն արձագանքել է Իսրայելի զորավարժություններին

«Մեր դեմ պատերազմի դեպքում կտեսնեն այն, ինչ չեն տեսնել Իսրայելի հիմնադրման օրվանից ի վեր». «Հեզբոլլահ»-ի առաջնորդն արձագանքել է Իսրայելի զորավարժություններին «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը նախազգուշական ելույթով է հանդես եկել՝ ուղղված Իսրայելին, երբ այդ երկրի Պաշտպանության բանակը զորավարժություններ է անցկացրել՝ պատերազմ նմանակելով Իրանի կողմից աջակցություն ստացող լիբանյանյան շարժման դեմ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը։

«Իսրայելի ներքին ուժերը պետք է իմանան, որ «Հեզբոլլահ»-ի հետ պատերազմի դեպքում կտեսնեն այն, ինչ չեն տեսնել Իսրայելի հիմնադրման օրվանից»,- EADaily-ի փոխանցմամբ՝ ասել է Նասրալլահը:

«Մենք չենք ձգտում Իսրայելի հետ պատերազմի, սակայն եթե Իսրայելն այն սկսի, մենք պայքարելու ենք»,- հավելել է շարժման ղեկավարը:

Նրա խոսքով՝ եթե Իսրայելը որոշի ռմբակոծել Լիբանանի քաղաքները, իրենք էլ կռմբակոծեն իսրայելական քաղաքները, իսկ եթե հարվածեն իրենց ռազմական դիրքերին, ապա համապատասխան հակահարված կստանան:

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մեր և Իսրայելի միջև մի քանի օրվա մարտերը չեն հանգեցնի առավել լայն պատերազմի: Մենք հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և կշռադատում ենք մեր որոշումները»,- հավելել է Նասրալլահը:

Այս շաբաթ իսրայելական բանակը հանկարծակի մեկնարկած եռօրյա զորավարժություններ է անցկացրել, որի ժամանակ զանգվածային գործողություններ է փորձարկել՝ «Հեզբոլլահ»-ի դեմ կարճատև պատերազմ նմանակելով, որի պարագայում նախատեսում է Լիբանանում մոտ 3000 թիրախ խոցել մեկ օրում:

Իսրայելական բանակի տվյալներով՝ տասնյակ կործանիչ-ռմբակոծիչներ, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչուներ են մասնակցել «Գալիլեայի վարդ» անվանումն ստացած զորավարժություններին:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք