211652_close_icon
views-count1870 դիտում article-date 11:34 17-02-2021

Իրանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի կողմնակի լուրջ բարդություններ չեն գրանցվել

Իրանի առողջապահության նախարարությունը երկրում պատվաստումների մեկնարկից ի վեր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կողմնակի լուրջ բարդություններ չի արձանագրել, ասել է գերատեսչության պաշտոնական խոսնակ Սիմա Սադաթ Լարին:

Փետրվարի 9-ին Իրանը սկսեց պատվաստումներ կորոնավիրուսի դեմ`օգտագործելով երկրում առկա առաջին «Սպուտնիկ V» պատվաստանյութը։

«Ռուսաստանում արտադրված «Սպուտնիկ V» պատվաստանյութով ներկայումս իրականացվել է շուրջ 10 հազար մարդու պատվաստում: Պատվաստանյութերի ներարկումից հետո մինչ օրս կողմնակի լուրջ բարդություններ չեն արձանագրվել: Կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են ջերմությունը կամ ներարկման հատվածում ռեակցիան, սպասելի էին և մեղմ, ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում: Անհանգստանալու պատճառներ չկան », - հայտնել է նա ria.ru-ին:
 

Նմանատիպ նյութեր