211652_close_icon
views-count74058 դիտում article-date 23:00 16-02-2021

Արտակարգ դեպք Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում. նոր կառուցվող դպրոցում ավտոկռունկը կողաշրջվել է, ինչի հետևանքով վնասվել է աղեղը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 16-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի նոր կառուցվող դպրոցի մոտ ավտոկռունկը կողաշրջվել է:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ  Հակոբյանի գլխավորությամբ: 

Ոստիկանները պարզել են, որ «XCMG» մոդելի կռունկը ոտնյակները և աղեղը բացված վիճակում կայանված է եղել գյուղի նոր կառուցվող դպրոցի հիմքի փորվածքի մոտ և ձախակողմյան  ոտնյակների տակ դրված բետոնե սալիկները (պանելները) կոտրվել են, ինչից  հետո  ավտոկռունկի կողաշրջվելու հետևանքով  վնասվել է աղեղը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել է  «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր մեխանիկ, Երևանի բնակիչ Արտյոմ Հակոբջանյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Վնասի չափը պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր