211652_close_icon
views-count1591 դիտում article-date 22:48 16-02-2021

Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության հետագա զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր