Կորոնավիրուսի 165 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսի 165 նոր դեպք Վրաստանում Փետրվարի 15-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 265 722 է՝ հաղորդում է  կառավարության stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար քիչ՝ 9197 թեստավորում, որից 6208-ը՝ հակամարմինների, 2989-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 639 պացիենտ:  Ընդհանուր առմամբ վարակը հաղթահարել է 258 732 մարդ: Մեկ օրում վարակից մահացել է ևս 11 մարդ, մահերի ընդհանուր թիվը 3363 է:

Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 1.79%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3%, վերջին 7 օրվանը՝ 2.5%:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք