211652_close_icon
views-count3351 դիտում article-date 15:10 14-02-2021

Իրանում պեղել են Աքեմենյան կայսրության հիմնադիր Կյուրոս Մեծի դարպասը

Աքեմենյան հզոր կայսրության (մ.թ.ա. մոտ 550 – 330) հիմնադիր Կյուրոս Մեծի հրամանով կառուցված պատմական հոյակապ դարպասի փլատակները հայտնաբերվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառված Պերսեպոլիսից ոչ հեռու: Հինավուրց քաղաքը գտնվում է Իրանի հարավում:

Պեղումների ժամանակ, որ կատարել են իրանցի ու իտալացի հնէաբաններն և մշակութային ժառանգության փորձագետները համատեղ առաքելությամբ, հայտնաբերվել են վիթխարի դարպասի մնացորդներ՝ 30-ից 40 մետր չափերով և մոտավորապես 12 մետր բարձրությամբ: Տեղեկացնում է 1in.am-ը։

Հնէաբանները կարողացել են ապացուցել, որ Կյուրոսը հրամայել է դարպաս կառուցել Պերսեպոլիսի մոտակայքում՝ Թալ-է-Աջորիում, և որ այդ հոյակապ կառույցները շահագործման են հանձնվել նրա որդի Կամբիսեսի կառավարման օրոք:

Դարպասներն իրենցից ներկայացնում են անցում:

«Շենքի կենտրոնում եղել է միջանցք, ուղղանկյուն սենյակ՝ 8 մետրը 12-ի վրա չափերով, ներսում եղել են աթոռներ: Իսկ կենտրոնական միջանցքը երկու կողմերից բացվել է դեպի Աքեմենյան կամպուս»,- պատմել է հնագետ Ալիրես Ասկարի-Չարուդին:

Բացահայտումը կատարվել է պեղումների տասներորդ սեզոնի ընթացքում՝ Բոլոնիայի համալսարանի իտալացի հնագետ Պիերֆրանչեսկո Կալիերիի և Շիրազի համալսարանի նրա իրանցի գործընկեր Ասկարի-Չարուդիի համատեղ հսկողության ներքո: Առաջին սեզոնը տեղի է ունեցել 2011 թվականին:

Նմանատիպ նյութեր