ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի որդին դեռ 2010-ին դատարանում գործ ուներ, դատարանում գործ ուներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի որդին դեռ 2010-ին դատարանում գործ ուներ, դատարանում գործ ուներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործության սցենարով նկարահանված՝ հայ մեծանուն ռեժիսոր Հենրիկ Մալյանի նույնանուն  ֆիլմը ոչ միայն հայ հանդիսատեսի, այլ նաև՝ Սովետական Միությունում ամենասիրված կինոնկարներից էր:

Այդ ֆիլմում բազմաթիվ արտահայտություններ հետագայում դարձան թևավոր: Թևավոր խոսքերից էր նաև այն պահը, երբ ֆիլմի վերջում լեգենդար հերոսները գոռում են. «Դատարանում գործ ունենք, դատարանում գործ ունենք»:

2010 թվականին, երբ օրվա իշխանությունը հետապնդման էր ենթարկում «Չորրորդ իշխանություն» օրաթերթին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շաբաթը մեկ-երկու անգամ տեղի էին ունենում դատական նիստեր:

Ամեն անգամ նիստին մասնակցում էին  օրաթերթի լրագրողները՝ Հրանտ Մաթևոսյանի զավակներ, գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանի և նրա եղբոր՝ Դավիթ Մաթևոսյանի, լրագրող Գոհար Վեզիրյանի  գլխավորությամբ:

Ամեն անգամ, երբ Դավիթը իր փաստաբան Հովիկ Արսենյանի հետ ոտք էին դնում դատարանի շենք, հավաքվածները կատակում էին՝ ասելով. «Դատարանում գործ ունեք, դատարանում գործ ունեք»:

Թավշյա հեղափոխությունից հետո ազգաբնակչության մեծ մասն իրենց առօրյան անցկացնում է դատարաններում ու նրանք էլ՝ դատարանում պարբերաբար հիշում ենք ֆիլմի թևավոր խոսքերը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք