Հունվարին Վրաստանի տուրիզմն անկում է ապրել 93.6%-ով
Վրաստանի Տուրիզմի ազգային վարչության կողմից տարածած վիճակագրության համաձայն, 2021 թվականի հունվարին Վրաստան է այցելել մոտ 33 765 միջազգային այցելու, ինչը 2020 թ․ հունվարի համեմատ 93.6%-ով քիչ է: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։
Բացի այս, հունվարին ամենաշատ այցելու մուտք է գործել Կարմիր կամուրջ, Սարփի և Կազբեգի անցակետերից: Այցելուների 90%-ը տղամարդիկ են: