211652_close_icon
views-count3584 դիտում article-date 16:07 11-02-2021

Իրանը երկրի հարավ-արևմուտքում լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել երկրի հարավ-արևմուտքում: Գրում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրի հայտարարությանը, գրում է Mehr գործակալությունը:

Պակպուրի խոսքերով` «Մեծ մարգարե 16» անվանումը ստացած զորավարժություններին մասնակցելու են ցամաքային զորքերի բրիգադները:

Զորավարժությունները կիրականացվեն օդից անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների աջակցությամբ՝ ցամաքային ուժերի մարտական և պաշտպանական պատրաստվածության մակարդակը ստուգելու համար, ասել է Պակպուրը՝ հավելելով, որ մասնակցելու են նաև հատուկ նշանակության ջոկատներ, հրետանային բրիգադներ, զրահատանկային ստորաբաժանումներ և ավիացիա:

 

Նմանատիպ նյութեր