211652_close_icon
views-count13873 դիտում article-date 21:49 10-02-2021

Իրանի ԱԳ նախարարը հայկական կառավարությանը հանդիմանել է տարածաշրջանային բոլոր բալանսների խարխլման մեջ. Մինասյան

Իրանի ԱԳ նախարարը հայկական կառավարությանը հանդիմանել է տարածաշրջանային բոլոր բալանսների խարխլման մեջ. Մինասյան

Վերջերս հանդիպել է իրանցի բարձրաստիճան դիվանագետի հետ։ Նա պատմել է, որ «ոչ մամուլի համար» մասով Իրանի արտգործնախարարը Նիկոլի հետ հանդիպման ժամանակ հասկացրել է, որ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանի գոյություն ունեցող աշխարհաքաղաքական համակարգի փլուզմանը, հաստատված բոլոր դասավորությունների փոփոխությանը՝ բոլոր ուղղություններով խաղամիավորները զիջելով Ադրբեջանին (եւ նրա դաշնակիցներին): Եվ ամենացավալին այն է, որ Իրանը դադարել է Հայաստանի հետ ցամաքային սահման ունենալ բառիս դասական իմաստով։

Այսուհետև Իրանից Երևան և հակառակ ուղղությամբ՝ Սյունիքում, ճանապարհի հատվածը վերահսկում են ոչ թե հայ զինվորները, այլ ռուս կամ ադրբեջանցի։ Ավելին, նախարարը հենց հայկական կառավարությանն է հանդիմանել տարածաշրջանային բոլոր բալանսների խարխլման մեջ, որոնց շնորհիվ պանթուրքիզմը յոթ մղոնանոց քայլերով կսկսի իր հսկողության տակ վերցնել ողջ տարածաշրջանը:

Իրականում, այսօր մենք շարունակում ենք ապրել երեք զուգահեռ իրողությունների մեջ: Իրականությունը դե յուրե ձևավորվել է պատերազմից հետո ստեղծված փոխդասավորության շրջանակներում։ Իրականությունը դե ֆակտո՝ ամեն օր տեղի է ունենում Արցախում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Երրորդ իրականությունը հասանելի է միայն Նիկոլին։ Հենց նրա գլխում է հաստատվել այդ իրողությունը՝ բանավոր պայմանավորվածություններով, ոչ պաշտոնական խոստումներով, ստանձնած պարտավորություններով, տարբեր տիպի «քցոցիներ»-ով, մեր երկրի ու պետականության քայքայման շարունակվող գործընթացով, որոնք Նիկոլը վարպետորեն կատարում է ժողովրդի թիկունքում։

Այս երեք իրողությունները մեկ հատվում են, մեկ՝ բաժանվում: Բայց փաստն այն է, որ մենք այդպես էլ չենք փակել մեր պարտությունների էջը։ Մենք դեռ պետք է մարսենք պատերազմի, Նիկոլի աններելի սխալների հետևանքները և հասկանանք, թե ուր և ինչպես առաջ շարժվենք։ Մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես է վերաձևվելու մեր տարածաշրջանը և փորձենք գտնել մեր նոր տեղը այնտեղ։ Թե ինչպիսին կլինի այն, եթե Նիկոլը մնա իշխանության մեջ՝ բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել։

Նմանատիպ նյութեր