211652_close_icon
views-count2877 դիտում article-date 09:20 09-02-2021

10 տարվա ընդմիջումից հետո 1-ին անգամ Իսրայելից ուղևորատար ինքնաթիռ է մեկնել Թուրքիա

Թուրքիան և Իսրայելը հարաբերությունների կարգավորման համար առաջին քայլերն են անում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։  

10 տարվա տևական ընդմիջումից հետո առաջին անգամ Իսրայելին պատկանող ուղևորատար ինքնաթիռը փետրվարի 7-ին Թուրքիա է մեկնել:

Ռուսաստանի հետազոտությունների ինստիտուտի թվիթերյան էջի հաղորդմամբ՝ չնայած որ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը փակ է ուղևորափոխադրումների համար, այնուամենայնիվ թույլատրվել է թռիչք իրականացնել դեպի Թուրքիա:  

Նշենք, որ տևական ընդմիջումից հետո իսրայելական  բեռնափոխադրող առաջին ինքնաթիռը Թուրքիա էր մեկնել  2020թ. մայիսին: 

Նմանատիպ նյութեր