211652_close_icon
views-count839 դիտում article-date 12:07 08-02-2021

Դեսպանը իրանցի տնտեսվարողների հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

Փետրվարի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է Iran Plast-2021 14-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:
 
Միջոցառմանը ներկա էին նաև Իրանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ելույթով հանդես է եկել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
 
Բացման արարողությունից հետո ՀՀ դեսպանը և նրան ուղեկցող դիվանագիտական անձնակազմը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել պլաստմասսայի և կաուչուկի արդյունաբերության մեջ օգտագործվող առանձին արտադրատեսակների, օժանդակ նյութերին և ծառայություններին:
 
Իրանցի տնտեսվարողների հետ քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր