211652_close_icon
views-count1384 դիտում article-date 17:30 06-02-2021

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի այս շաբաթ. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի արդեն այս շաբաթ, հայտնում է News.am-ը՝ հղում անելիով Mehr-ին:

Նրա խոսքով՝ Իրան է հասել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, եւ պատվաստումը կսկսվի երկրի առողջապահության նախարարության սահմանած առաջնահերթությունների համաձայն:

Ռոհանին հայտնել է, որ բժիշկները կմտնեն անձանց առաջին խմբում, որոնք կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ, այնուհետեւ կգա տարեցների եւ քրոնիկական հիվանդություններով մարդկանց հերթը:

Իրանի նախագահի խոսքով՝ պատվաստման գործընթացը Իրանում կտեւի մեկից մինչեւ ութ ամիս:

Երկիրը պատվաստանյութերի նոր խմբաքանակը կստանա փետրվարի վերջին, տեղեկացրել է նա, իսկ գարնան վերջին Իրանը կունենա արդեն կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը:
 

Նմանատիպ նյութեր