211652_close_icon
views-count890 դիտում article-date 13:09 05-02-2021

Սպահանի հայկական գերեզմանատանը հայ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն է իրականացվել

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ Սպահանի հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել հայ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: «[url=https://armenpress.am/arm/news/1042482.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԻՍՆԱ գործակալությունը: Ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Սպահանի Հայոց թեմի առաջնորդն ու հոգևորականները, նահատակների ընտանիքների անդամներն ու հայ համայնքի անդամները: Ներկաները մեծարել են նահատակների անձնուրացությունն ու զոհողությունը:

Նմանատիպ նյութեր