211652_close_icon
views-count16155 դիտում article-date 18:20 02-02-2021

Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո. Mediaport

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո: Այս մասին գրում է Mediaport տելեգրամ-ալիքը՝ նշելով, որ ըստ տեղեկությունների պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չկատարած խոստումն է: «Վարչապետ դառնալու առաջին ամիսներին Փաշինյանը հանդիպել է Արոնյանին և խոստացել, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց ինչպես սպասելի է, նա իր խոստումը չի կատարել»,- գրում է Mediaport-ը:

Նմանատիպ նյութեր