211652_close_icon
views-count21749 դիտում article-date 13:30 28-01-2021

«Իսրայելական ցանկացած հարձակման դեպքում Իրանը գետնին կհավասարեցնի Թել Ավիվն ու Հայֆան». Իրանի բանակի խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մամուլի խոսնակը զգուշացրել է, որ եթե իսրայելական հարձակում տեղի ունենա, Իրանը «կոչնչացնի» Թել Ավիվ և Հայֆա քաղաքները, հայտնում է [url=https://english.alarabiya.net/News/middle-east/2021/01/28/Iran-will-demolish-Tel-Aviv-Haifa-if-attacked-by-Israel-warns-top-IRGC-commander-?fbclid=IwAR3PQfdMS3oBVFnWWbB743QCw1l5b1qjP6thD2VQ7x8Gm4qfkZrbP13w3nk]Al Arabiaya[/url] լրատվականը: Այս հայտարարությունը հաջորդել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավիի հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի դեմ ուղղված գործողությունների ծրագրերը վերանայվում են: «Եթե Իսրայելն ամենափոքր սխալն անգամ թույլ տա Իսլամական Հանրապետության նկատմամբ, մենք կհարվածենք այն հրթիռային կայաններին, որոնք ըստ իրենց, օգտագործվելու են Իրանի դեմ հարձակման նպատակով, ինչպես նաև, հնարավորինս սեղմ ժամկետում հողին կհավասարեցնենք Հայֆան և Թել Ավիվը», - Ֆարս լրատվական գործակալությանն ասել է բրիգադային գեներալ Աբուլֆազլ Շեքարչին: Նա նշել է, որ Իսրայելը չի գիտակցում Իրանի ռազմական կարողությունները և հավելել. «Տարածաշրջանում առկա այս ուռուցքը (Իսրայելը) պետք է փլուզվի, քանի որ այն մեծ վնաս է հասցրել մուսուլմաններին»:

Նմանատիպ նյութեր