Աթենա Մանուկյանը ներկայացրել է «You Should Know» երգի տեսահոլովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աթենա Մանուկյանը ներկայացրել է «You Should Know» երգի տեսահոլովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայտնի երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր You Should Know երգի տեսահոլովակը։ Այն հունվարի 22-ից հասանելի է YouTube սոցիալական ցանցում։ 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ սա նրա առաջին բալլադն է։ Այս երգը նա գրել է Մարկ Ֆ․ Անգելոյի հետ։ Նրանք միասին ստեղծել են երաժշտությունը, իսկ Աթենան հեղինակել է երգի խոսքերը։ Պրոդյուսերն է DJ Paco-ն։

You Should Know երգը գրվել է 2016 թվականին, Աթենան այն կատարել է իր համերգների ընթացքում և մշտապես ցանկացել է այդ երգի համար հոլովակ նկարահանել։ Եվ վերջապես նրա ցանկությունն իրականություն է դարձել։ You Should Know-ն դինամիկ բալլադ է, որտեղ երգչուհին ներկայացնում է մի զույգի սիրո պատմությունը։

«Նրանցից մեկն իսկապես վիրավորված է այն վերաբերմունքից, որը ստանում է այդ հարաբերության արդյունքում։ Ասես նամակ է զգում իր սիրելիին՝ բացատրելով, թե ինչ է զգում։ Դրա իմաստը խորն է, և երգի եզրակացությունն այն է, որ մենք պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ և երբեք չմնանք թունավոր հարաբերություններում, որոնցում չկա սեր, հարգանք և փոխըմբռնում: Մենք պետք է ամուր մնանք, մեզ բարձր դիրքավորենք և իմանանք մեր արժեքը: Մենք պետք է իմանանք, թե ինչպես փրկենք մեր հոգին»,-նշում է Աթենա Մանուկյանը։

Ինչ վերաբերում է երգի տեսահոլովակին, ապա պետք է նշել, որ Աթենա Մանուկյանը մասնակցություն է ունեցել You Should Know երգի տեսահոլովակի ռեժիսորական աշխատանքներում։ Նա հոլովակի ստեղծարար և արտ տնօրենն է։ Հոլովակի նկարահանման օրն Աթենան փորձում էր ամբողջովին զգալ երգը և լինել դերի մեջ, և նա բազմիցս արտասվել է նկարահանման ընթացքում: Նա նշում է, որ լաց լինելիս մտածում էր Հայաստանում տեղի ունեցած պատերազմի և պատերազմական տխուր իրավիճակների մասին, որոնք իրեն շատ տխրեցնում և վշտացնում էին:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք