211652_close_icon
views-count1618 դիտում article-date 10:19 22-01-2021

Ռուսաստանը և Իսրայելը քննարկում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցը

Ռուսաստանն ու Իսրայելը քննարկում են պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցը, հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը «[url=https://ria.ru/20210122/vaktsina-1594105245.html]ria.ru[/url]»-ին տված հարցազրույցում: «Այո, հարցը օրակարգից չի հանվել, և երկկողմ քննարկվում է պատվաստանյութի հնարավոր համատեղ արտադրության հարցը։ Իսկ թե դա ինչ տեսակի պատվաստանյութ է, ես հիմա չեմ կարող ասել, քանի որ այն առայժմ բանակցությունների առարկա է: Հնարավոր են շատ այլ տարբերակներ, ասենք՝ AstraZeneca- ի հետ, Բրիտանիայում գրանցված այս ընկերության հետ կապեր ունի և՛ Ռուսաստանը, և՛ Իսրայելը։ Կարող են լինել այլ տարբերակներ նույնպես։ Իմ կողմից հիմա անհիմն կլինի կանխատեսումներ անել նման համագործակցության վերաբերյալ», - ասել է Վիկտորովը: Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցում քննարկել են համագործակցության խորացման հարցը՝ ներառյալ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում:

Նմանատիպ նյութեր