211652_close_icon
views-count3391 դիտում article-date 21:59 19-01-2021

Բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինի նոկաուտը ճանաչվել է 2020-ի լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Ալեքսանդր Պովետկինը Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով ճանաչվել է 2020 թվականի լավագույն նոկաուտի հեղինակը: Բրիտանացի Դիլիան Ուայթի հետ մրցամարտում Պովետկինը նրան 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց: Ընդ որում, մինչ այդ ռուսաստանցին երկու անգամ ինքն էր նոկդաունի մեջ հայտնվել: Այդ մրցամարտում որոշվում էր WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը, որն արդյունքում շնորհվեց Պովետկինին: Մարտի 6-ին նախատեսված է նույն բռնքամարտիկների խաղ-ռևանշը: WBC վարկածով տարվա լավագույն բռնքամարտիկներ են ճանաչվել բրիտանացի Թայսոն Ֆյուրին և մեքսիկացի Սաուլ Ալվարեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր