211652_close_icon
views-count25485 դիտում article-date 19:01 19-01-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու BMW X6-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17.30-ի սահմաններում Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Ազատան գյուղի բնակիչ, 32-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 50-ամյա Վահե Յաղմուրյանի վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և նրա ուղևոր, 48-ամյա Գ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր