211652_close_icon
views-count10604 դիտում article-date 18:20 19-01-2021

Յուրի Խաչատուրովի պաշտպանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա». դատավորը թույլ չտվեց՝ խոսքը շարունակի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուորվի փաստաբան Միհրան Պողոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանեց «գերագույն գլխավոր խաբեբա»։ Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ թույլ չի տալիս Պողոսյանը շարունակի խոսքը։ Դատարանը սանկցիա կիրառեց Խաչատուրովի պաշտպանի նկատմամբ. միջնորդությունը ներկայացրեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ Միհրան Պողոյսանն էլ հայտարարեց՝ իր իրավունքները խախտվում են, թույլ չի տրվում պատշաճ իրականացվի Յուրի Խաչատուրովի պաշտպանությունը։

Նմանատիպ նյութեր