211652_close_icon
views-count51972 դիտում article-date 18:15 19-01-2021

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. 3 վիրավորներից 2-ը քրեական հետախուզության օպերլիազորներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Հայկաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Գրիշա Վարդանյանը իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գռնվող ծառին, ապա գազատար խողովակին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Վարդանյանը, ուղևորներ, Արագած գյուղի բնակիչ, 26-ամյա Նվեր Գրիգորյանն ու Գայ գյուղի բնակիչ, 26-ամյա Սաբրի Ավդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատվիվ են գործել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Վարդանյանն ու վիրավորներից Ն. Գրիգորյանը աշխատում են ոստիկանության Վաղարաշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ՝ որպես օպերլիազորներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր