211652_close_icon
views-count1308 դիտում article-date 17:43 19-01-2021

Սեյրան Նիկողոսյան. Ակնկալում ենք ունենալ երկուական տղամարդ և կին օլիմպիական

Հրաձգության միջազգային ֆեդերացիան / ISSF / հավանություն է տվել օդամղիչ ատրճանակավարների ՝ Եվրոպայի առաջնության հետաձգմանը: Մրցաշարը պետք է կայանար փետրվարի 26-ից մարտի 6-ը, Ֆինլանդիայի Լոհյա քաղաքում, բայց անցյալ շաբաթ եվրոպական / ESC / կազմակերպության նախագահությունը այն չեղյալ է հայտարարել : Խնդրի լուծմանը օգնության ձեռք է մեկնել Խորվաթիայի ֆեդերացիան։ Այդ երկիրը մայիսի 23-ից հունիսի 6-ը կհյուրընկալի ատրճանակավորների և հրացանակիրների Եվրոպայի առաջնությունը: Մրցումներին կմասնակցեն նա օդամղիչ հրացանի ներկայացուցիչները ։ Նշանակում է կանցկացվի մեկ միասնական մրցաշար: Ընդհանուր առմամբ կխաղարկվի 16 օլիմպիական արտոնագիր: ISSF- ը հուսով է, որ գարնան ավարտին համաճարակի իրավիճակը թույլ կտա եվրոպացի բոլոր մարզիկներին մասնակցել օլիմպիական խաղերի որակավորման փուլին: Այս առթիվ ՀԱՕԿ-ը զրուցել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ: Ասաց, որ հետաձգումն անակնկալ էր, որից թևաթափ չեղանք: Մայիսին կմեկնենք Լեհաստան / 10 մարզիկ – մարզուհի և երեք մարզիչ /, տեղի հավաքականի հետ համատեղ պարապմունքներ կանցկացնենք և կմասնակցենք այդ երկրի բաց առաջնությանը: Գործընթացը կարևոր է մեր նշանառուների համար, քանզի նրանք կշփվեն մարզաձևի առաջատար որոշ հեղինակությունների հետ, կրակագծում կփորձեն ետ չմնալ նրանցից ու կհարմարվեն մարզումային և մրցումային նոր պայմաններին: Գումար խնայելու նպատակով Լեհաստանից ավտոբուսով մեր թիմը կմեկնի Եվրոպայի առաջնության մրցավայր ՝ Խորվաթիայի Օսիեկ քաղաք: Այնտեղ զուգահեռաբար կանցկացվեն աշխարհամասի մեծահասակների և երիտասարդների առաջնությունները: Խաղարկվող մեդալներից բացի, մեծահասակները կվիճարկեն նաև օլիմպիական ուղեգրեր: Մրցակարգով հնարավոր է, որ մրցաձևերում նույնիսկ 13 –րդը ճանաչվող մարզիկը կամ մարզուհին արժանանա Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին: Ակնկալում ենք ունենալ երկուական տղամարդ և կին օլիմպիական, - ասաց Ս. Նիկողոսյանը :

Նմանատիպ նյութեր