211652_close_icon
views-count3327 դիտում article-date 17:24 19-01-2021

Եղել եմ կամավոր 4-րդ պաշտպանականում, շատ բան եմ տեսել. Լեւոն Քոչարյան

Եղել եմ կամավոր 4-րդ պաշտպանականում, կենտրոնական ուղղությունն է եղել, շատ բան եմ տեսել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: «Չեմ կարծում, որ հիմա ժամանակն է այդ մասին խոսելու, որովհետեւ այն արդյունքը, որ ունեցանք, բոլորս տեսանք: Սրա մասին ասվել, զգուշացվել է վերջին տարիներին, եւ ցավոք մեր կանխատեսումներն իրականություն դարձան: Խոսքը իշխանափոխությունից հետո ընկած տարիների մասին է, այն սխալ քաղաքականությունը որ վարել են արտաքին, ներքին ոլորտներում, թեկուզ այս դատավարությունը»,-ասաց Լեւոն Քոչարյանը: Նրա խոսքով, երբ Ադրբեջանում տեսնում են, որ այստեղ դատում են այն մարդկանց, որոնք ամենից մեծ, ամենառանցքային ավանդն են ունեցել վերջին հազարամյակում ամենամեծ հաղթանակի մեջ, դատում են. «Ինչ-որ երիտասարդ դատախազներ գալիս, կանգնում ասում են՝ գիտեք, Քոչարյանը կարող է փախնի: Այն մարդը, ով Արցախի առաջին նախագահն է, Հայաստանի նախագահն է եղել, Արցախի հերոս, արժանիքներ ունի, որոնք նույնիսկ ընդդիմախոսները չեն ուրանում: Այս ամենը տեսնում է նաեւ մեր թշնամին: Նույնիսկ հասրաակության մի զգալի մաս ողջունում է, նորմալ է համարում դա: Այդ ամենն էլ է պարարտ հող ստեղծում իրենց կողմից ինչ-որ բան սանձազերծելու համար»: Անդրադառնալով դիտարկմանը, որ շատերը նշում են, որ պատերազմի ժամանակ շատ դեպքեր են եղել, որ զինվորները, հրամանատարները դիրքեր թողել, փախել են, Լեւոն Քոչարյանն ասաց. «Իհարկե, եղել է այդ ամեն ինչը, եղել են եւ փախչողներ, եւ եղել է մեծ անկազմակերպվածություն, բայց չեմ կարծում, որ ես այն կոմպետենտ մարդն եմ, որ պետք է դրա մասին խոսի ու գնահատական տա»:

Նմանատիպ նյութեր