211652_close_icon
views-count2723 դիտում article-date 16:31 19-01-2021

Ադրբեջանը սեպտեմբերին շահագործման կհանձնի դեպի Շուշի տանող ճանապարհը

Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալությունն ընդլայնում է Շուշի տանող ճանապարհն ու շարունակում դրա շինարարական աշխատանքները` համաձայն երկրորդ տեխնիկական աստիճանի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ գործակալության հաղորդագրության՝ ճանապարհն ունի 101.5 կիլոմետր երկարություն: Այն ընդլայնվել է երկու ամսում և սեպտեմբերին նախատեսվում է ավարտել երկկողմանի ճանապարհի շինարարական աշխատանքներն ու այն շահագործման հանձնել:

Նմանատիպ նյութեր