211652_close_icon
views-count2443 դիտում article-date 15:25 19-01-2021

Իրանի զինված ուժերն այսօր երկրի հարավարևելյան շրջանում հերթական զորավարժություններն են սկսել

Իրանի զինված ուժերն այսօր երկրի հարավարևելյան Մակրան շրջանում հերթական զորավարժություններն են սկսել՝ փոխանցում է [url=https://www.tasnimnews.com/en]Tasnim[/url] լրատվական գործակալությունը: Eqtedar ծածկանունը ստացած զորավարժություններում ներգրավված են օդադեսանտային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ջոկատներն ու արագ արձագանքման բրիգադները: Զորավարժություններին մասնակցող ուժերը թիկունքից ռազմական աջակցություն կստանան օդային ու ցամաքային ուժերից: Միջոցառման գլխավոր նպատակն է գնահատել Իրանի ցամաքային զորքերի շարժական հարձակողական ստորաբաժանումների և արագ արձագանքման կորպուսի շարժունակությունն ու հարձակողական ուժը: Պարբերականը նշում է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը բազմաթիվ լայնածավալ զորավարժություններ են անցկացրել վերջին շաբաթների ընթացքում:

Նմանատիպ նյութեր